Ամուլսարի պոստերում վաղը հերթապահելու են համայնքի կանայք. ավտոերթ է լինելու դեպի Երեւան

- in Հասարակություն

Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու:

Ամուլսարի պոստերում հերթապահելու են համայնքի կանայք: Նույն ժամին Երևանում Բաղրամյան 26-ի դիմաց նույնպես հավաք է լինելու:

Լրագրողներին խնդրում ենք նաև Ամուլսարի պոստեր գնալ և այնտեղից հեռարձակումներ անել:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...