Ամուլսարում ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին լրանում է վերջնաժամկետը, որից հետո «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն չստանալու դեպքում կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչեւ այդ ժամկետը ինքը հանքավայրը կազատի ցուցարարներից եւ կապահովի ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից՝ այն հաշվարկով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ ավարտված լինի»: