Այդ մարդն այլևս չի աշխատում համակարգում. Փաշինյանը պատմել է արտառոց դեպքի մասին

- in Պաշտոնական

Կառավարության այսօվա նիստում հաստատվեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատմեց մի դեպքի մասին, որը, նրա խոսքով, «մարդու մտքով անգամ չի կարող անցնել»:

«Երբ իրավապահները խուզարկում էին ազատազրկված անձի, նրանց է զանգահարում քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա և ասում է՝ գիտեք նա օրենքով գող է, ինչպես կարող եք նրան խուզարկել», – ասել է Փաշինյանը՝ ավելացնելով այդ մարդն այլևս չի աշխատում համակարգում և եթե այս օրենքն արդեն ընդունված լիներ, նա նաև քրեական պատասխանատվության ենթարկված կլիներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...