Անդրանիկ Քոչարյանը՝ Պզոյի մասնակցությամբ միջադեպի մասին

- in Կարծիք

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ անդամներ աշխատանքային հանդիպում են ունեցել Ոստիկանության կենտրոնի բաժնում:

Հանդիպման առիթը օրերս համացանցում տարածված տեսանյութն էր օրենքով գողի և նրա ընկերների մասնակցությամբ, որտեղ վիրավորում էին ոստիկանին, հայհոյում: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հեղինակությունները, որոնք լիցենզիա ունեին ամեն ինչ անելու, դա այլևս գոյություն չունի.«Բաժնում տեղի ունեցած միջադեպը շուտով կտեսնեք, թե իրավական ինչ ընթացք է ունենալու:

Ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Արման Պապյանը` անդրադառնալով օրերս ոստիկանության բաժնում տեղի ունեցած միջադեպի՝ համացանցում տարածմանը, նշեց, որ տեսանյութը իրենք են նկարել, իսկ այն ոստիկանության բաժնից դուրս բերելու ուղիների առնչությանբ պարզաբանումներ են կատարվում.«Տեսանյութի արտահոսքի հեղինակն անպայման պատասխանատվության կենթարկվի»,- հավելեց Արման Պապյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...