«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, օգոստոսի 26-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Առաջին միջազգային եզրակացությունները ստացել ենք և նախագիծը վերանայել ենք: Հավանաբար, այս շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթվա սկզբին նախագիծը կդրվի հանրային քննարկման և նոր վերջնական միջազգային փորձաքննության կուղարկվի:   Միջազգային կառույցների հետ կա համագործակցություն` կադրերի վերապատրաստման և դասընթացների անցկացման հարցում: Սա ևս հակակոռուպցիոն ռազմավարության անբաժան մասն է և կարևոր քայլ՝ կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծեց Բադասյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...