hambuyr-axjik

Միացյալ Նահանգներում զգալի թվով զույգեր ծանոթացել են առցանց, այդ թվում ՝ ծանոթության հավելվածների միջոցով:

Տվյալները ներկայացրել են Սթենֆորդի համալսարանի սոցիոլոգները՝ անցկացնելով ավելի քան յոթ հազար ամերիկացիների հետազոտություն՝ պարզելու, թե Երկրորդ աշխարհամարտի ավարտից մինչ այսօր ինչպես են փոխվել ծանոթության նախընտրելի եղանակները:

Մինչև 1990-ական թվականները, երբ ինտերնետ-տեխնոլոգիաները նոր էին սկսել թափանցել մեծամասնության կյանք, մարդիկ իրենց երկրորդ կեսին ավելի հաճախ գտնում էին ընդհանուր ծանոթների կամ ընկերների միջոցով:

2000-ականներին, ըստ գիտնականների, համացանցը մարդկանց համար սկսեց հարաբերություններում ավելի լավ միջնորդ դառնալ, քան ընտանիքը կամ ընկերները: Այդ տարիներին արդեն առցանց զույգերն ավելի շատ էին, քան նրանք, ովքեր իրենց սերը գտել են ծանոթների, ուսումնական հաստատության, աշխատանքի կամ ընտանիքի միջոցով:

2015-ից ի վեր բարերն առցանց ծանոթության միակ մրցակիցներն են:

Գիտնականները շեշտում են, որ ստացված արդյունքները, որոնք հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, կարող են չհամապատասխանել աշխարհում ընդհանուր պատկերին, քանի որ որոշ երկրներում հավելվածներն ու ժամադրությունների կայքերն այնքան էլ տարածված չեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...