Աստղագուշակ՝ Օգոստոսի 22-ի համար

- in Հասարակություն
horoskop

Խոյ

Խոյերը ստիպված կլինեն հրաժեշտ տալ ինչ-որ հնարավորության կամ փոխել դրա նկատմամբ իրենց հայացքը: Եթե այդպես էլ չի հաջողվել այն օգտագործել, կամ մշտապես ինչ-որ բան խանգարել է ձեր նախաձեռնություններին, հրաժեշտը հեշտ կլինի: Եթե հաջողվել է ինչ-որ բան ստեղծել, ժամանակն է այն նոր մակարդակ տեղափոխելու: Կարևոր պահ է ծնողների և նրանց համար, ովքեր պատրաստվում են երեխա ունենալ: Սիրային հարաբերությունները շտկման կարիք կզգան:

Ցուլ

Այս հանգստյան օրերը Ցուլերի կյանքում կարող են բեկումնային պահ դառնալ: Աստղերը հուշում են, որ իրադրությունը լավանում է, նույնիսկ եթե ձեզ այժմ թվում է, թե ճիշտ հակառակն է տեղի ունենում: Եթե ինչ-որ բանից զրկվում եք, բացասական էմոցիաներ կամ կենցաղային անհարմարություններ եք ունենում, այդ ամենն ուղղակի անցումային փուլի անխուսափելի տհաճություններն են: Շատ հնարավոր է, որ մի քանի օրից սկսեք դրական միտումներ նկատել:

Երկվորյակ

Երկվորյակներին այսօր դժվար կլինի պայքարել հանգամանքների դեմ: Այս կամ այն որոշման ընդունումը կարող է ավելի շատ կախված լինել իրավիճակից կամ այլ մարդկանցից, քան անձամբ ձեզնից: Հնարավոր է, որ հետաձգեք հանգիստը, այս կամ այն միջոցառումը: Բացառված չէ առողջության հետ կապված ճգնաժամը: Շատ Երկվորյակների համար ուշադրության կենտրոնում կմնան տնային պարտականությունները և ամենը՝ կապված դրանց հետ:

Խեցգետին

Օրը դրական է այն Խեցգետինների համար, ովքեր ձգտում են իրավիճակը պահել ներկայիս տեսքով: Սակայն այդ ցանկության իրագործումը զոհողություններ կպահաջնի և կարող է չբերել սպասելի հաճույքը: Կապվածությունը և սովորությունը կարող են հակել ձեզ նախկին սցենարին, նույնիսկ եթե այն ձեզ ճնշում է: Սիրո մեջ դուք կամ սիրելին կարող եք կառչել միմյանցից՝ նույնիսկ զգացմունքների բացակայության դեպքում: Ծնողները կձգտեն ամեն գնող վերահսկել երեխաներին:

Առյուծ

Ժամանակն է, որ Առյուծները փոխեն կենսակերպը: Կարող է ավարտին հասնել ձեր կյանքի մի երկար փուլ: Հնարավոր են փոփոխություններ ընտանիքում: Իրադրությունը հակասական է, չարժե շտապել կոնկրետ քայլերում: Վերանայե՛ք արժեքները, որոնց ապավինում եք: Նյութական վիճակը լավանալու միտում ունի, սակայն փողերը հսկողություն կպահանջեն: Բացառված չէ, որ այսուհետ ստիպված լինեք կյանքի համար միջոցների այլ աղբյուրից օգտվել:

Կույս

Այս հանգստյան օրերը Կույսերին կօգնեն ընտելանալ փոփոխված պայմաններին և ստեղծված իրավիճակում սեփական տեղն ավելի լավ որոշել: Կարող է կարևոր լինել մոտ ազգականներից մեկի հետ ուղիղ շփումը: Չարժե դիմադրել սիրային հարաբերություններում փոփոխություններին, նույնիսկ եթե դրանք ձեր սրտով չեն: Հնարավոր է, որ դուք ուղղակի կենտրոնացած եք հարաբերությունների նախկին սխեմայի վրա և ի զորու չեք այն ինքնուրույն կոտրել:

Կշեռք

Կշեռքների կյանքում ավելի շատ փոփոխություններ կնկատվեն: Հնարավոր է, որ գործը չսահմանափակվի դետալների փոփոխությամբ և արդյունքում ձեր առջև լրիվ այլ պատկեր բացվի: Նրանք, ովքեր այլ վայր են տեղափոխվել, կսկսեն հարմարվել անծանոթ պայմաններին: Ֆինանսական ոլորտում շատերին կհաջողվի կայունություն պահպանել բոլոր օրենքներով ձևակերպված ապահովագրություն կամ ժամանակին ստեղծված պահուստային միջոցների շնորհիվ:

Կարիճ

Կարիճներին աստղերն առաջարկում են ազատություն և հորիզոնների ընդլայնում, ինչը հաճախ չի լինում: Պասիվության կամ համառության պատճառով շատ Կարիճներ հակված կլինեն դիմադրել նույնիսկ դրական նորություններին: Հնարավոր է, որ ձեզ թվում է, թե պահպանողականությունն ավելի անվտանգ է կամ ավելի շատ է համապատասխանում ձեր անհատականությանը: Իմաստուն կգործեք, եթե հաղթահարեք ձեր չեզոքությունը և սկսեք նայել դեպի ապագա, այլ ոչ դեպի անցյալ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում տարվել աղմկոտ միջոցառումներով, բաց կենսակերպով: Արտաքին հանգամանքները կարող են չափավորություն, նույնիսկ ժամանակավոր ասկետիզմ պահանջել: Աստղերը խորհուրդ են տալիս օգտագործել միայնակ մնալու ցանկացած հնարավորություն, որպեսզի ավելի խորը նայեք ձեր հոգու մեջ: Եթե հիշողության մեջ դեռ կենդանի են գործողությունների հին ծրագրերը, ձեզ դժվար կլինի տրամադրվել նոր հեռանկարներին և նոր դերի մեջ մտնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մտքերն այսօր զբաղեցնում են մեծ հույսերը: Մանրուքները երկրորդ պլան են մղվում և կորում են գայթակղիչ հեռանկարների ֆոնին: Սառեցված կամ մասամբ իրագործված ծրագրերը նոր ազդակ են ստանում և լավատեսություն են հաղորդում: Ձեր ուշադրությունն առաջին հերթին կգրավեն այն ոլորտները, որոնցում ձեզ ստիպված սահմանափակել էիք: Ձեզ կգրավեն մարդիկ, ովքեր ունակ են աջակցել ձեզ և կիսել ձեր հաջողությունը: Հենց նրանց կցանկանաք տեսնել ձեր շրջապատում:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն համակերպվել արտաքին արգելքների հետ կամ ինչ-որ բանում ինքնակամ իրենց սահմանափակել: Օրը հարմար չէ աղմկոտ ուրախության և թեթևամիտ զվարճանքների համար: Ամենից առաջնայինը կարող է լինել պարտքը: Եթե ինչ-որ բանի լուրջ եք տրամադրված, օգուտ կտան ասկետիզմն ու մենակությունը: Այսօր կարելի է որոշում կայացնել հեռանալու, նախագիծը փակելու, հրաժարվել հնացած ծրագրերից և նպատակներից:

Ձկներ

Ձկներին ևս մեկ անգամ պետք կգան հին ծանոթությունները, համոզմունքները կամ արժեքները, ինչպես նաև, հնարավոր է, հին իրերից ինչ-որ բան: Այսօր ավելի լավ է չձգտել անհապաղ փոփոխությունների,  վաղաժամ փորձարկումներ չանել: Միևնույն ժամանակ, չարժե վստահել կայունություն և անփոփոխության խաբուսիկ զգացողությանը: Չարժե նոր հարաբերություններին մոտենալ հին չափորոշիչներով: Եթե նոր մտադրություններ ունեք, ցանկալի է ուշադիր հետևել տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխության: