Աստղագուշակ՝ Օգոստոսի 9-ի համար

- in Հասարակություն
horoskop

Խոյ

Կուժգնանա ըմբռնման կարիքը, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ընտանեկան, սիրային, ֆինանսական գաղտնիքներին: Բացառված չէ, որ դառնաք չափից դուրս տպավորվող, իսկ ձեր միտքը զբաղված լինի գաղտնիքի բացահայտմամբ:

Ցուլ

Օրը Ցուլերի կյանքին հարմարավետություն և ազատություն կավելացնի, կօգնի ավելի փափուկ, հանդուրժող դառնալ: Իրավիճակը թույլ է տալիս շեղվել բարդ գործից, ազատվել լարվածությունից, նվազեցնել պատասխանատվության բեռը:

Երկվորյակ

Խորհուրդ չի տրվում պաշտոնական բանակցություններ և խորհրդակցություններ վարել, չարժե հեռուն գնացող ծրագրեր կազմել և դրանց մասին ազդարարել:

Խեցգետին

Կարելի է կիրառել երաժշտության, գեղանկարչության, գրականության, հոգեբանության ոլորտում ձեր տաղանդը: Նախադրյալներ կան ծանոթությունների վերսկսման համար: Աստղերը հուշում են, որ գայթակղիչ տեղեկատվությունը կարող է ստուգման կարիք ունենալ:

Առյուծ

Առյուծներին այսօր դժվար կլինի դիմանալ գործնական խիստ ռիթմին, հաստատակամորեն հետևել սեփական իդեալներին և սկզբունքներին: Շատ բան կախված կլինի տրամադրությունից:

Կույս

Կույսերն այսօր զիջող և դիվանագետ են, կարիք ունեն ըմբռնման: Օրը տրամադրում է հաճելի շփման, մասնավոր զրույցի, ստիպում է վստահել գործընկերներին և պատահական մարդկանց, հակում է համակրանքի առարկային իդեալականացնելու:

Կշեռք

Կարող է հոգատար վերաբերմունք պահանջել ընտանի կենդանին: Այսօր չարժե նաև փորձության ենթարկել ձեր օրգանիզմի թույլ և խոցելի կետերը:

Կարիճ

Կարիճներին օրը տարածք է տալիս զգացմունքային ինքնարտահայտման համար: Այսօր կարող են ելք գտնել զգացմունքները, որոնք ստիպված եք վերահսկողության տակ պահել գործնական մթնոլորտում կամ առանձին պատասխանատու պահերի:

Աղեղնավոր

Աղեղնավորներին մինչ գիշեր կարող է հետապնդել սրված զգայունակությունը: Բացառված չէ կարոտախտի, սիրային հիշողությունների, էրոտիկ երևակայությունների հակվածությունը:

Այծեղջյուր

Կարելի է օրն օգտագործել ծանոթ վայրերով զբոսնելու, գաղտնի ուղևորությունների և այցերի համար: Բացառված չէ խորհրդավոր ռոմանտիկ ուղերձը կամ հրավերը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել նրբություններին, ակնարկներին, նշաններին. այսօր դրանք կարող են շատ բան ասել: Չարժե արհամարհել ինտուիցիայի հուշումները մանրուքներում:

Ձկներ

Նոր ծանոթությունները կարող են խարդավանք պարունակել: Արժե ձեզ ժամանակ տալ, որպեսզի մարդուն ավելի լավ ճանաչեք: Խորհուրդ է տրվում զերծ մնալ զուտ գործնական հանդիպումներից, հայտարարություններից, խոստումներից: