Արագիլը սատկում է. բնապահպաններն ահազանգում են նրանց սպառնացող վտանգի մասին (տեսանյութ)

- in Տեսանյութեր
Aragil Ararat Masis

Հայկական բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելու, թե ինչ վտանգավոր իրավիճակում են հայտնվել արագիլները: 

«Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռնել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին՝ փաստացի հասնելով մահվան դուռը։ Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում»,- նշվում է տեսնյութին ուղեկցող գրության մեջ։

Տեսանյութն արված է 2019թ-ի օգոստոսի 4-ին՝ Արարատի մարզի Հովտաշենում