Արարատի մարզում հայր եւ որդի Mercedes-ներով բախվել են իրար․ կան վիրավորներ – Լուսանկարներ

- in Սոցիալական
vtar

Օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հրայր Դավթյանի վարած Mercedes E320 մակնիշի և 60-ամյա Ջենրիկ Դավթյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ 29-ամյա Նաիրա Համբարձումյանը և 5-ամյա Է. Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ների վարորդները հայր ու որդի են: