Արզուման Հարությունյանը նոր պաշտոն է ստացել

ator-portfel

ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, որը ՍԴ նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, օրերս աշխատանք է գտել։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, նա նշանակվել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Արզուման Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով։

Մինչ այդ` 1999 թվականից, զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետի պաշտոնը։