Արթուր Վանեցյանի սենսացիոն հայտարարությունը

- in Ով ով է ...

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անցանկալի է համարում Արցախում ցանկացած տիպի խժդժություն:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Վանեցյանն ասել է օգոստոսի 6-ին, Արցախում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածության առաջացման թեմաներին:

«Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժությունները: Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա: Արցախը յուրահատուկ վայր է: Ես որպես ԱԱԾ տնօրեն, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ Արցախը պետք է լինի կայուն»,- նշեց Վանեցյանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հավաստմամբ՝ իրենք կարողացել են Հայաստանն ու Արցախը զերծ պահել օտարերկրյա ուժերի միջամտություններից:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Վանեցյանը հայտնել է օգոստոսի 6-ին՝ Արցախում լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որևէ հետևանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահենք ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ին։

«Դեպքով իրականացվել է ծառայողական քննություն»,- հավելեց նա։

Ազգային անվտանգության տնօրենը նշեց նաև, որ ծանոթ չէ 2014թ-ին կազմված գաղտնի փաստաթղթի բովանդակությանը, որի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  խոսել էր իր արձակուրդի վերջին օրը։

«Ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերի բովանդակությանը, պետք է ծանոթանամ : Եթե կլինեն այդ փաստաթղթերում առկա նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, իհարկե կլինի հետևանք, եթե ոչ ,ուրեմն, ոչ»,- ասաց Վանեցյանը:

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ Արցախում պատասխանելով Aysor.am-ի հարցին։

Ա.Վանեցյանը հերքել է, թե քրեական գործը կոծկելու հրահանգ կա ու շեշտել՝ «Հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է, եթե ես չեմ սխալվում, հայտարարավել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար»։