zenq

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Sputnik Բելառուս»-ին:

Հրաձգությունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) Կայզերիցայի շրջանում: Զոհվել Է վեց մարդ, որոնց թվում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կա չորս երեխա:

Նրանց մարմիններին եղել են հրազենային վերքեր:

Մեկը՝ յոթնամսյա մանկիկ, ողջ Է մնացել, սակայն վերքեր Է ստացել եւ հոսպիտալացվել: Նախնական տվյալներով՝ սպանությունը կատարել Է մի տղամարդ: Հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվել Է: Ենթադրվում Է, որ հանցագործության դրդապատճառ Է դարձել մարդասպանի խանդը նախկին կնոջ եւ նրա նոր զուգընկերոջ նկատմամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...