Արցախն օրեցօր կերպարանափոխվում է – Լուսանկար

- in Հասարակություն

ՔՊ վարչության անդամ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ լուսանկարներ է հրապարակել Արցախից՝ մակագրելով դրանք․

«Արցախն օրեցօր կերպարանափոխվում է. ավելի ու ավելի շատ բան կա տեսնելու, ավելի շատ տեղեր, որտեղ կարելի է անցկացնել հանգիստն ու ժամանցը։ Այս առումով 7-րդ համահայկական խաղերի բացումը և աննախադեպ թվով հյուրերի ժամանումը թե՛ նշանային էր, և թե՛ գործուն խթանի դեր ունեցավ, որի դրական հետևանքները դեռ զգացնել կտան»։