Բադասյանը հայտնել է, թե ինչու է Ստամբուլյան կոնվենցիայի հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով

- in Պաշտոնական

Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել, որպեսզի Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման ժամանակ ունենա անկախ մարմնի գնահատականը որոշակի տերմինների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Մենք ցանկացել ենք ընդամենը ունենալ խորհրդատվական կարծիք և այդ հանձնաժողովին չենք դիմել սահմանադրականության հարցով: Մեր հարցադրումները Վենետիկի հանձնաժողովին այլ են: Իսկ ինչու է որոշվել դիմել, որովհետև, կարծում ենք, որ այդ խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել հանրային քննարկման շրջանակում, որպես անկախ մարմնի կողմից որոշակի գնահատական տրվի այդ կոնվենցիայում օգտագործվող որոշ տերմիների վերաբերյալ»,- եզրափակեց Բադասյանը:

Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար: