Դեսպանությունը խորհուրդ է տալիս հեռու գտնվել Սև ծովի առափնյա հատվածից

- in Պաշտոնական
Armenia Georgia

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:

Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝  նշելով, որ ժամանակավորապես արգելվում է Սև ծով մտնել:

«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- հայտնեցին դեսպանությունից: