Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր օրենքի համաձայն՝ արտասահմանցիների որոշ խմբերի համար երկրում բնակություն հաստատելու ընթացակարգը դյուրացվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այսուհետ ժամանակավոր բնակության համար դիմումների դիտարկման ժամկետը 6 ամսից կդառնա 4 ամիս։ Իսկ բնակության իրավունք կտրվի արտասահմանցիների առանձին խմբերին՝ առանց կառավարության քվոտան նկատի ունենալու։

Ավելի շատ թվով արտասահմանցի քաղաքացիներ կկարողանան կացության իրավունք ստանալ՝ առանց ժամանակավոր բնակության թույլտվության իրավունքի, ինչպես՝ ՌԽԴՍՀ-ում և ԽՍՀՄ-ում ծնվածները, ինչպես նաև Ղրիմից արտաքսվածները և նրանց հարազատները։

Կարող է նաև ժամանակավոր բնակության իրավունքի հիման վրա օտարերկրացուն մշտական կացության իրավունք հատկացնել։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...