Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել

- in Պնակալեզներ
movses-hakobyan

«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»,- «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես է արձագանքել Մովսես Հակոբյանը:

Ինչպես պարզ է դարձել գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված հարցաքննությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել նախ 300, այնուհետև ևս 400 զինծառայող: Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշում է, որ այդ ժամանակահատվածում հայկական կողմն Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Այդ օրերին Արցախի պաշտպանության նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն արձագանքում է, թե նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են հրապարակվել նախքննության գաղտնիք համարվող նյութերը:

Նույն հարցաքննության մեջ Սամվել Կարապետյանը նշում է, որ ինքը հրահանգեր է ստացել օպերատիվ շտաբից, սակայն չգիտի, թե այն որտեղ է տեղակայված եղել:

Մովսես Հակոբյանն ասել է, որ ինքը ևս տեղեկություններ չունի օպերատիվ շտաբի մասին: