Երևանը 2019թ. ամառվա ընթացքում եղել է ռուսաստանցիների կողմից արտասահման այցելության նախընտրելի վայրը: Դեպի Երևան ուղղությունների դինամիկան ավելացել է մոտ քառորդ անգամ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում են Туту.ру ընկերության վիճակագիրները:

Ընկերության մասնագետները հետազոտության են ենթարկել 2019թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած բոլոր ավիատոմսերը և դրանք համեմատել 2018թ. ավիատոմսերի հետ:

«Այս ամառվա ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը, այն դեպքում, երբ այս ամառը Վրաստանում անցկացնել ցանկացողների քանակը նվազել է շուրջ 2 անգամ»,- նշել են ընկերության մասնագետները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...