Էջմիածնի ռեստորաններից մեկի լողավազանում տղամարդու դի է հայտնաբերվել

- in Սոցիալական
diak

Օգոստոսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի լողավազանում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Բ.-ի դին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Արմեն Բ.-ի դին լողավազանում հայտնաբերել է նրա կինը: