Թուրքիան շարունակում է լրացուցիչ ուժեր կենտրոնացնել Սիրիայի սահմանին

- in Միջազգային
siria

Թուրքիան շարունակում է տանկեր և զինամթերքով բեռնված զրահամեքենաներ ուղարկել դեպի Սիրիայի սահման:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկատվության՝ զինտեխնիկան ուղարկվել է Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք։ Այս գործողության նպատակը թուրքական սահմանային ռազմական ստորաբաժանումներում տեղակայված ուժերն ավելի ամրապնդելն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...