Թրամփը խնդիրներ ունի կին ընտրողների հետ

- in Միջազգային
Donald Tramp

Կին ընտրողների շրջանում ԱՄՆ-ում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Հանրապետական կուսակցության դեմ քվեարկելու շարունակվող միտումը նախագահական ընտրությունների ժամանակ կարող է խնդրահարույց լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, գրում է The Hill-ը։

Նշվում է, որ 2016-ին նրա հաղթանակի համար վճռորոշ նշանակություն են ունեցել սպիտակամորթ կանայք։ Սակայն Ֆիլադելֆիայում, Դեթրոյթում, Դենվերում և Միլոուկիում անցկացված հարցումը ցույց է տվել, որ կանայք վրդովված են և ծանր են ընդունում Թրամփի վիրավորական, ռասիստական հայտարարությունները։

Նշվում է, որ 2020-ի նախագահական ընտրություններում երկու կուսակցություններից էլ առաջադրվել են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...