trump-putin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանում բրիտանական Սոլսբերի քաղաքում նովիչով թունավոր նյութի կիրառման համար, հայտնում է Politico-ն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտին նովիչոկ նյութով թունավորել են ռուսական նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը:

ԱՄՆ Պետդեպն այս գործով առաջին պատժամիջոցները սահմանել է 2018 թվականի օգոստոսի 27-ին: Այժմ մեկնարկել է պատժամիջոցների երկրորդ փուլը, քանի որ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Ռուսաստանը հուսալի հավաստիացումներ չի ներկայացրել, որ հրաժարվել է քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումից և ՄԱԿ տեսուչներին թույլ է տալու այցելել իր քիմիական օբյեկտներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...