Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան. WSJ

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է Գրենլանդիան Դանիայից գնելու մասին և դրա հնարավորությունը քննարկել է իր խորհրդականների ու փաստաբանների հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով քննարկումների ծանոթ աղբյուրին:

Թրամփի խորհրդականների մի մասը կողմ է այդ առաջարկին, մյուս մասն էլ կարծում է, որ ԱՄՆ նախագահը ժամանակավոր տարվել է այդ գաղափարով:

Գրենլանդիան աշխարհի ամենամեծ կղզին է: Այն պատկանում է Դանիային, սակայն լայն ինքնավարություն ունի: Գրենլանդիայի բնակչությունը 56 հազար է: