Ինչ է կատարվում Երեւան մեկնող ինքնաթիռների հետ

- in Տնտեսական

Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երեւան չվերթը:

«Շերեմետեւո» օդանավակայանում թափ հավաքելիս A 321 օդանավի հրամանատարը որոշում է ընդունել դադարեցնել թռիչքն ու վերադառնալ օդանավակայան», հայտնել են օդանավակայանից, ասելով, որ ուղեւորները Երեւան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով:

Վերջին 20 օրվա ընթացքում սա այդ ավիաընկերության՝ Երեւան չվերթի ինքնաթիռների հետ կապված երրորդ միջադեպն է:

Հուլիսի 19-ին Երեւան չվերթի օդանավի ուղեւորներին տարհանել էին փչովի սանդուղքով, ծխի ազդանշանի պատճառով: Դա Boeing 737 ինքնաթիռ էր, որում 187 մարդ կար, ներառյալ անձնակազմը: Թռիչքի ժամանակ սրահում հոտ է տարածվել, որից հետո վերելքը դադարեցվել է: Փչովի սանդուղքով տարհանման ժամանակ վնասվածքներ էին ստացել 5 ուղեւոր, 2-ը հոսպիտալացվել էին:

Հուլիսի 25-ին Շերեմետեւո օդանավակայանում թռիչքի պատրաստվող Նորդվինդի ինքնաթիռի նավասանդուղքը բախվել էր ինքնաթիռին: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ օդանավի սպասարկման ժամանակ սանդուղքը վնասել է Boeing 737 ինքնաթիռի թիթեղվածքը, որի հետեւանքով Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները տեղափոխվել են պահեստային ինքնաթիռ:

Ինչո՞վ են պայմանավորված այս պարբերական միջադեպերը Նորդվինդ ընկերության Երեւան ուղեւորվող ինքնաթիռների հետ: