Ինչ է կատարվում Սերժ Սարգսյանի շուրջ. ալիքի հակառակ կողմը

- in Կեղտոտ լվացք
Mishik

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս ազդարարեց Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին, այդ հանգամանքը դիտարկելով նոր իշխանության հետհեղափոխական կառավարչական անզորության տրամաբանության մեջ:

http://lragir.amԸստ նրա, այդ իշխանությունը, հանրությանը չկարողանալով մատուցել հեղափոխական ոգեւորությանն ու սպասումների, նաեւ ձեւավորված նոր հնարավորություններին համարժեք արդյունք, մատուցում է նախկին իշխանության հետապնդումներ, որոնք սակայն հանրային ընկալման մեջ այլեւս չունեն նախկին էֆեկտիվությունը:

Այն, որ ձերբակալությունները չեն ընկալվում միարժեք, աներկբա է: Ընդ որում, այդպես եղել է անգամ հեղափոխության այսպես ասած տաք վիճակում: Հանրային ոչ բոլոր շերտերն են Հայաստանում փոփոխության միարժեք ճանապարհ եւ միջոց դիտարկում որեւէ նախկին պաշտոնյայի ձերբակալությունն ու ազատազրկումը:

Այդուհանդերձ, Միքայել Մինասյանն իրապես փորձում է կանխե՞լ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը, թե՞ հակառակը՝ հուշում է, որ ներկայիս փուլում հեղափոխությանը դա պետք է: Համենայն դեպս, Միքայել Մինասյանը թերեւս բավական փորձառու գործիչ է, պատկերացնելու համար, որ հեղափոխության անարդյունավետության մասին իր հայտարարությունները հանրային շերտերում կարող են ունենալ լիովին հակառակ էֆեկտ եւ մարդկանց տրամադրել այդ հայտարարությունն անողի եւ այն համակարգի դեմ, որին ասոցացնում են նրան:

Այստեղ է, որ էական է դառնում հարցը՝ ինչի՞ վրա է հիմնված նրա դիտարկումը, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հետապնդումը չի ունենալու «նախկին էֆեկտը»:

Որովհետեւ, կա ի վերջո մեկ այլ հանգամանք՝ նոր իշխանությանը «թասիբի գցելու» տողատակը կամ հնարավոր տողատակը: Եթե Սերժ Սարգսյանը չձերբակալվի, ապա կառաջանա տպավորություն, որ այդ ձերբակալությունից իշխանությունը զերծ մնաց հենց նախապես բարձրացված աղմուկի պատճառով: Դա կնշանակի, որ ՀՀԿ-ն, որի ներկայացուցիչները միացել են Մինասյանի բարձրաձրած «ահազանգին», կտոնի որոշակի հաղթանակ:

Հազիվ թե դրա նպատակն այդ հաղթանակը Սարգսյանի վրա «վաճառելը» լինի: Սերժ Սարգսյանը չափազանց փորձառու է, հասկանալու համար, որ, եթե դրված է ձերբակալության խնդիր եւ կա քաղաքական որոշում, ապա որեւէ «ահազանգ» չի կանխի այն: Ուրեմն, այդ տողատակի կամա թե ակամա առկայության դեպքում «թիրախը» հանրային ընկալումն է: Եթե Սերժ Սարգսյանը չձերբակալվի, ապա այժմ կա մեծ հավանականություն, որ այդ ընկալման մեջ դա կդիտարկվի այսպես ասած իշխանության թուլություն եւ ՀՀԿ փոքր հաղթանակ:

Իսկ ինչ կլինի, եթե ձերբակալվի Սերժ Սարգսյանը:

Կա տպավորություն, որ այդ ձերբակալությունն ավելի շատ Սերժ Սարգսյանին է պետք, քան նոր իշխանությանը:

Տպավորությունը կա, եթե իհարկե դիտարկենք իրավիճակը հենց այն կանխավարկածի տիրույթում, որ նրա հնարավոր ձերբակալությունից առաջ բարձրացված մեծ տեղեկատվա-քարոզչական ալիքը համենայն դեպս պարունակում է մի շարք շերտեր, որոնք կարող են խոսել պաշտպանության կամ կանխարգելման նպատակով ծավալվող ալիքի հակառակ՝ նոր իշխանությանը «թասիբի գցելու» էֆեկտի հնարավորության մասին:

Իշխանությունը կարդարացնի՞ երրորդ նախագահի սպասելիքը:

Մյուս կողմից, իհարկե, առկա է նաեւ ավելի պարզ՝ ձերբակալության որոշման դրդապատճառը, որն էլ առաջացրել է ժամանակ չկորցնելու եւ աշխույժ պաշտպանությունն սկսելու գործողությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան