Putin Vladimir

Իսպանական El Mundo պարբերականը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ֆիզիկական կառուցվածքին նվիրված նյութ է հրապարակել։

Հոդվածի հեղինակը համարում է, որ 66-ամյա Ռուսաստանի ղեկավարը ուժեղ է և շատ էներգիա ունի՝ չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին։ Լրագրողի կարծիքով՝ գերազանց տեսք ունենալ Պուտինին օգնում է երկարատև քունը, ճիշտ սնունը, ալկոհոլ չօգտագործելը, լողը և սպորտն առհասարակ։

WikiLeaks-ի տեղեկատվությամբ՝ ներքին նամակագրության մեջ ամերիկացի դիվանագետները Ռուսաստանի նախագահին «Բեթմեն»-ի հետ են համեմատում։

Պուտինի կերպարի հարցում նաև մեծ դեր է խաղում նրա հագուստի ոճը։ Նա նախընտրում է բրենդային իտալական կոստյումներ։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...