Խոշոր ավտովթար Վանաձորում. Վրաերթ Երեւանում. կան վիրավորներ (լուսանկարներ)

- in Սոցիալական

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 07:30-ի սահմաններում BMW մակկնիշի 36 AP 872 համարանիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը:Վթարի հետեւանքով վարորդն ու 3 ուղեւորները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Երևանում օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վիլսոն Ի.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտին՝ 45-50 տարեկան մի կնոջ:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 և Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ: տուժածը հոսպիտալացվել է։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: