Կոտայքի մարզում կինը կախվել է ծառից. ամուսինը տեսել է ու կտրել թելը

- in Սոցիալական
inqnaspanutyun kaxvel

Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզում կանխվել է հերթական ողբերգությունը։ Գառնի գյուղի տներից մեկի բակում 71-ամյա տանտիրուհին հակի թելով կախվել է ծառից։ Բարեբախտաբար, ամուսինը տեսել է ծառից կախված կնոջն ու կտրել հակի թելը։

Հարևանները վրա են հասել ու անգիտակից կնոջը տեղափոխել գյուղում գտնվող բուժհաստատություն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կնոջ հսկում են բժիշկները, որոնք պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի` կինն առողջական խնդիրներ ունի և, ամենայն հավանականությամբ, ամուսնուն բեռ չլինելու համար է այդ ծայրահեղ քայլին դիմել։ Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները։