Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր՝ Սաս-ի Արտակ Սարգսյանը

- in Իրավունք
artak Sargsyan SAS

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Սաս-ի Արտակ Սարգսյանը։

Վերջինս հարցաքննվել է հունիսի 5–ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

«Արտակ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15–ին՝ վկայի կարգավիճակում»: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, Արտակ Սարգսյանը երկու անգամ չի ներկայացել հարցաքննությանը՝ պատճառաբանելով, որ երկրում չէ: