Հուլիսի տնտեսական ակտիվությունը 8,1 % է․ սա հրաշալի թիվ է

- in Տնտեսական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հուլիսի տնտեսական ակտիվությունը կազմել է 8․1 %: 

«Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է:

Բացի դրանից՝

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս,

Շինարարության աճ՝ 4.1 տոկոս,

Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս,

Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս,

Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,

Արտահանման աճ՝ 19.5 տոկոս:

Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...