Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցները հետ են մղել հատուկ ջոկատի գրոհները – Լուսանկարներ

- in Միջազգային
siria

Օգոստոսի 7-ին Ղրղաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը փորձել է գրոհել երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տունը և ձերբակալել նրան, սակայն նախկին նախագահի կողմնակիցները դիմադրություն են ցույց տվել և հետ մղել գրոհները:

Գրոհի ժամանակ զոհվել է մեկ հատուկ ջոկատային, մեկ բարձրաստիճան ոստիկան էլ կոմայի մեջ է: Աթամբաևի տունը Քոյ-Թաշ գյուղում է: Գրոհի ժամանակ Աթամբաևի կողմնակիցները պատանդ են վերցրել 6 իրավապահի և խոստացել են ավելի ուշ բաց թողնել:

Վերջին տվյալներով, բախման հետևանքով տուժել է 43 մարդ:

Տեղեկացնենք, որ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Երկրի գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Աթամբաևը կոպտորեն խախտել է երկրի սահմանադրությունը: Ժեենբեկովն անվտանգության նիստ է հրավիրել քննարկելու ստեղծված իրավիճակը: