Ճակատագրի հեգնանքով, հայրենիքը դարձրել են իրենց տականքության հուսալի հանգրվանը

- in Կեղտոտ լվացք
eshelon ishxanutyun

Եռաբլուրի վանդալիստական ակտն իր էությամբ ու բովանդակությամբ իսկապես սահմռկեցուցիչ էր։ Տրամաբանական է, որ ցնցված քաղաքացիներն անորոշության և զարմանքի համատեքստում պետք է քննադատության թիրախ դարձնեին նաև կառավարող ուժին, քանի որ Եռաբլուրի նկատմամբ ոտնձգությունն իր նշանակությամբ հավասարազոր է պետության դեմ թշնամական գործողության։

Նույնիսկ եթե իշխանությունը որևէ մեղք չի գործել, միևնույն է, որպես իրավիճակի պատասխանատու՝ նա մեղավոր է։

Բայց ամենն այս արդեն իսկ մղվում է երկրորդ պլան, հատկապես երբ մեղսագործը բացահայտված է։

Թեմայի համատեքստում անհրաժեշտություն է ստեղծվում խոսել մեկ այլ կարևորագույն խնդրի մասին, որը ներսից քայքայում է մեր համակեցական ներդաշնակությունն ու մարդկային խաղաղ կյանքը։ Բանն այն է, որ գերեզմանաքարերի պղծման ակտը ևս մեկ անգամ բացահայտեց քոչարյանական խաժամուղի էությունն ու որակը։ Կամ էլ առհասարակ էության և որակի բացակայությունը։ Քոչարյանական գվարդիայի վերլուծաբանները անմիջապես փորձեցին օգտվել ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ գերեզմանաքարերի պղծումը ներկայացնելով որպես Փաշինյանի կառավարության քաղաքականության հետևանք։ Շատերը լուրջ դեմքի արտահայտությամբ պնդում էին, թե դա կառավարող ուժի մշակութային առանձնահատկությունն է՝ պղծել հերոսների հիշատակն ու բոլոր ազգային արժեքները։ Ահա սա էր քոչարյանական մամուլի այսօրվա մեսիջը։

Հիմա եկեք ինքներս մեզ հարց տանք․ ովքե՞ր են այս մարդիկ և ի՞նչ են ուզում այս պետությունից։ Փաստորեն, նրանք կանգ չեն առնում նույնիսկ ամենանվիրական խնդիրները քաղաքական մանրադրամ դարձնելու հեռանկարի առջև, ավելին՝ նրանք պատրաստ են ազգային ցանկացած արժեք և նույնիսկ դժբախտություն ծառայեցնել իրենց շահերին։

Փաստորեն, քոչարյանական խուժանը ուրախ էր գերեզմանաքարերի պղծման փաստով, չէ՞ որ դա կարող էր դառնալ իշխանություններին ոչնչացնելու հերթական առիթը կամ պատրվակը։

Մի՞թե սա է հանրության ակնկալած ընդդիմությունը, մի՞թե ՀՀ քաղաքացիներն օր ու գիշեր երազել ու փափագել են ունենալ այնպիսի մի ընդդիմություն, որն ամեն օր ատամները սեղմած սպասում է որևէ կամայական աղետի։ Աղետ, որի միջոցով հնարավոր կլինի ոչնչացնել Փաշինյանին ու ամբողջ քաղաքական թիմին։ Այս նույն տրամաբանությամբ նրանք կարող են սպասել երկրաշարժի, պատերազմի վերսկսման, տնտեսական ճգնաժամի և նույնիսկ տարածքներ կորցնելուն, միայն թե Հայաստանի նոր իշխանությունը ձախողվի և կորցնի իրավիճակի վերահսկողությունը։

Ժամանակներն են այդպիսին․ անհայրենիք տականքները, ճակատագրի հեգնանքով, հայրենիքը դարձրել են իրենց տականքության հուսալի հանգրվանը։ Բայց ինչպես դասականն է ասում՝ ժամանակը բերել է, ժամանակն էլ կտանի։