«Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը` նվիրված Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին

- in Մշակույթ
mansuryan-tigran

Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ներկայացնում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը` նվիրված Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Սեպտեմբերի 1-ին, ժ.20:00-ին – Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ – Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը
Սեպտեմբերի 4-ին, ժ.19:00-ին – Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն- Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունների ընտրանի

Սեպտեմբերի 5-ին, ժ.19:00-ին – Արամ Խաչատրյան համերգասրահ – Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանի

Սեպտեմբերի 7-ին, ժ.19:00-ին – Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն -Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը

Սեպտեմբերի 13-ին, ժ.19:00-ին – Գյումրի, Սև Բերդ- Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը

Համերգաշարը նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։