Մաքսազերծում ստացած մեքենաները կտարհանվեն. Գյումրիի ավտոմաքսատունը կշահագործվի հոկտեմբերին

- in Տնտեսական

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից նոր ավտոմաքսատունը կսկսի գործել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ սպասում են ավտոմեքենաների աննախադեպ հոսքի և նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է:

Հարցին, թե ինչու են ավտոմաքսատունը տեղափոխում հյուսիս՝ Գյումրի, Դավիթ Անանյանն ասաց, որ ակնկալում են, որ այն պետք է լինի նաև արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն:

«Այս գործառույթը պետք է կենտրոնանա այնտեղ: Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց Անանյանը: Միաժամանակ, նա նկատեց, որ մաքսատունը հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհին և այդ առումով էլ հաջողությամբ կգործի: ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կունենա նաև աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում կամ տեղաբաշխման տարբերություն: «Մենք արդեն դասընթացներ ենք հայտարարում, որ անցկացնենք: Կարծում եմ՝ հենց տարածաշրջանից պետք է ընդունենք աշխատակիցներ: Իհարկե, աշխատակիցների մի մեծ բանակ էլ կգործուղվի այնտեղ»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ժամանակ նախագիծը ֆունկցիոնալ առումով այնպես է իրականացվելու, որ այսօրվա կառուցվող ենթահամակարգերը հանդիսանան մեծ համակարգի կամ ենթահամակարգի բաղկացուցիչ: «Հետևաբար, մենք այսօր ազդարարում ենք, որ սա ոչ թե ժամանակավրեպ, հապճեպ ինչ-որ որոշում է այլ պլանավորված արտաքին գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկ, հրատապ ռեժիմով ավտոմաքսատան գործառույթը տեղափոխելու ակնկալիքով»,- ասաց նա:

Մաքսատունը լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կամ այլ կերպ ասած՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման կենտրոն:

Բագրատաշենի մաքսակետում բեռը մաքսազերծելու օրինական պահանջին ընդդիմացած և ինքնավնասման փորձ կատարած քաղաքացու բեռն ամբողջ ծավալով մաքսազերծվել է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ քաղաքացին ստացել է լիարժեք բուժօգնություն:

«Բեռն ամբողջ ծավալով մաքսազերծվել է: Նա վերցրել է բեռն ու գնացել», ասաց Դավիթ Անանյանը:

Դիտարկմանն՝ արդյոք դա շոո՞ւ է եղել, ՊԵԿ նախագահը նշեց, որ չէր ցանկանա այդպիսի որակում տալ, մինչդեռ այդ դեպքին հետևել են այլ իրադարձություններ:

«Այդ գործընթացի ժամանակ, երբ մեր բոլոր ծառայողները զբաղված են եղել կամ օգնություն ցույց տալով կամ ուշադրությունը շեղվել է, շատ հայրենակիցներ օգտվել են իրավիճակից և բեռները փախցրել են: Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունի, այդ շոուն չէին կազմակերպել, որ կարողանային բեռներ տանել, բայց ուզում եմ ուշադրությունը հրավիրել նրան, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք օգտվում են իրավիճակից», – նկատեց ՊԵԿ նախագահը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ իր գլխավորած գերատեսչության պաշտոնատար անձանց՝ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու դեպքին, որի մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը:

«Չեմ պատկերացնում, որ կգանք կհասնենք այնպիսի օրվա, որ եթե ինձ կամ հետագա ՊԵԿ ղեկավարներին հարցնեք՝ կա՞ կաշառակերություն ձեր համակարգում, ինքը վստահ ասի՝ չկա», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Անանյանը՝ ավելացնելով, որ դժվար է պատկերացնում մի իրավիճակ, երբ կաշառակերությունը հնարավոր լինի համակարգերում բացառել:

«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի հետ, առանձին դեպքերում մեր ներքին անվտանգության վարչության ռեսուրսներով ենք գործում, ԱԱԾ-ն իր գործառույթն է իրականացնում: Ես անձամբ զանգահարել և շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, որովհետև իրենց աշխատանքով մենք մաքրվում ենք»,- ասաց Անանյանը՝ ավելացնելով, որ ՊԵԿ-ը ևս ունի կարողություններ կաշառակերության դեմ պայքարելու համար:

Օրերս ԱԱԾ-ն հայտարարել էր ՊԵԿ երկու պաշտոնյաների՝ 1 մլն դրամ կաշառք վերցնելու դեպքի բացահայտման մասին: