Մեկշաբաթյա տոն վանքի տարածքում. օգոստոսի 12-ից մեկնարկում է «Հաղարծնի շաբաթ» փառատոնը

- in Մշակույթ
Haghatsin vanq ekexeci antar

«Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնը կայանալու է օգոստոսի 12-18- ընկած ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը կանցկացվի «Արի բացահայտելու ապրող Հաղարծինը» կարգախոսի ներքո:

Հանդիսավոր բացման արարողությանը համերգով հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու վարպետաց դասեր՝ փայտի փորագրություն, խաչքարագործություն, կավագործություն, գորգագործություն, մետաքսանկարչություն, կարպետագործություն, ինչպես նաև Հաղարծնի գաթայի պարտաստման ցուցադրություն:

Լինելու են նաև հոգևոր զրույցներ քահանաների հետ տարբեր թեմաների շուրջ:

Օգոստոսի 15-ը հայտարարված է որպես մանուկների օր, երբ երեխաները ելույթներ են ունենալու, երգ ու պար է լինելու, ինչպես նաև կլինի տիկնիկային թատրոն:

Օգոստոսի 16-ն էլ լինելու զինվորների օր: Այդ օրը կլինեն միջոցառումներ զինծառայողների մասնակցությամբ, ինչպես նաև զինվորական նվագախմբի ելույթ:

Փառատոնը կփակվի վերափոխման Սուրբ պատարագի, ինչպես նաև  խաղողօրհնեքի հանդիսավոր արարողությամբ: