Մեր վառոտներից մի հատ միլիցա չի մտել ներս, սուտ

Seyran Saroyan

Գեներալ Սեյրան Սարոյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ դժգոհելով Հայաստանում ստեղծված մթնոլորտից:

«Շատ վատ երևույթներ ա սկսվել, սաղ ազգը հելավ կանգնավ, արեցինք թավշյա հեղափոխություն, որ սաղս իրար սիրենք, հարգենք, ազգը միանա, լա ըլնի ամեն ինչ: Բայց տենում ենք, որ սաղ բամբասում են, որ սայթը մտնում ես, սաղ իրար քրֆում են, ինչքան ճանաչված մարդ կա, պտի խայտառակեն, պախարակեն, չգիտես էդ ինչ ուժեր են, շատ վատ երևույթ ա: Ի՞նչ ա մեր ուզածը, ուր են եթում սենց: Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ասեցի՝ համբերեք, դուք էն ազգն եք, որ երկու-երեք ամիս հետո կսկսեք Նիկոլին էլ քլնգել: Տեսա՞ք, որ ես ճիշտ էի: Խի՞ չենք կարում մենք իրար սիրենք»,- ասաց Սարոյանը:

Նա նշեց, որ մամուլը սուտ տեղեկություններ է հրապարակել իր մասին, թե իր տունը խուզարկել են, ինքն էլ փախուստի էր դիմել:

«Գրել են՝ գեներալ Սեյրան Սորայանին փռին գետնին, փախավ: Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ»,- ասաց նա՝ նշելով, որ ոտքերն ուռած են, բուժումներ է ստանում, նոր է վերադարձել արտերկրից:

Սարոյանը հերքեց մամուլի այդ հրապարակումները՝ հարցադրում անելով, թե ինչո՞ւ պետք է իր տունը խուզարկեին: «Էսի օջախ ա, իմ տունս ա, երեխեքս, մերս, որտե՞ղ եք լսել, որ օջախի մեջ ռազբոռկա անեն: Իմ տունը ռազբորկի դաշտ ա, ի՞նչ ա: Մեր վառոտներից մի հատ միլիցա չի մտել ներս, սուտ»,- ասաց նա:

Գեներալ Սեյրան Սարոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին՝ հայտարարելով, որ նոր փաստեր են ի հայտ եկել: Նա դժգոհեց, որ գեներալներին պախարակում են: «Հմի ի՞նչ վիճակում ա Մանվելը»,- հարցադրում արեց նա՝ շարունակելով, որ դատարանը պետք է որոշի, կհասկանանք՝ մեղադրանքը ճիշտ էր, թե ոչ:

«Ճիշտ ա, էն վախտ էտ նամակները որ տեսքանք, սաղս էլ էմոցիայի մեջ էինք, շոկի մեջ էինք: Հիմա սաղդ տենում եք, դատարանում ա գործը: Ես շոկից դուրս եմ եկել, որովհետև փաստեր կան, թե էտի որտեղի՞ց հայտնվավ ըտեղ»,- ասաց նա:

Ըստ Սարոյանի՝ ամեն ինչ պարզաբանվելու է, կան փաստեր, դեռ պետք է ճշտումներ անել:

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինայնի հետ խոսել է Մանվել Գրիգորյանի մասին: «Խոսել եմ, որպեսիզի հանկարծ էդ մարդը չմեռնի բերդի մեջ, ըլնենք խայտառակ ամբողջ աշխարհում»,- մանրամասնեց Սարոյանը:

Հարցին, թե այսինքն՝ միջնորդել է վարչապետին, որպեսզի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի՞, Սեյրան Սարոյանը պատասխանեց.  «Ասենք՝ Մանվելը գնաց իրանց տուն, բերդում չեղավ, ո՞ւր պտի փախնի Մանվելը: Փաշինյանն ասաց՝ գեներալ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն, եթե կտենանք, որ եթե իրոք վատ ա, հիվանդ ա, կփորձենք էդ հարցին ուրիշ լուծում տանք»,- ասաց Սարոյանը: