«Մոսկովսկի կոմսոմոլեցը» չի գտել սայլակը և վաճառողուհուն, ումից Պուտինը պաղպաղակ է գնել

- in Միջազգային
Putin Vladimir

Սայլակը, որտեղից օգոստոսի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ էր գնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հյուրասիրելու համար, ինչպես նաև նրա վաճառողուհին անհետացել են Ժուկովսկում Միջազգային ավիա-տիեզերական սրահի ցուցադրությունից, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:

Հաջորդ օրը, նախագահի այցից հետո, պաղպաղակի սայլակը չի եղել: «Ավիասրահի շրջայցը ցույց տվեց, որ փառատոնում նման վաճառակետ և վաճառողուհի չկան»,- նշում է պարբերականը:

Պաղպաղակի մյուս վաճառողները աղջկան, որը կոն է վաճառել Պուտինին, չեն ճանաչել: Բացի այդ, նրանց մոտ այլ ապրանքանիշի պաղպաղակ է ներկայացված:

Պարբերականը նշում է, որ Պուտինի այցի ընթացքում ցուցահանդեսի մի մասը շրջափակվել է և բոլոր կողմնակի անձինք դուրս են մղվել: «Նախագահներին ուղեկցում էին առնվազն 50-70 թիկնապահներ ԱԱԾ-ից: Եվ հանկարծ, անվտանգության այս «Սուրբ Սրբոց»-ում հայտնվում է պաղպաղակի սայլակը: Իսկ հետո անհետանում է առանց հետքի»,- գրում է MK-ն:

Օգոստոսի 27-ին Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է գնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ավրասրահ այցի ժամանակ:

2017-ին նա պաղպաղակ է գնել նույն վաճառողուհուց: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա բացատրել է նրանով, որ ամեն տարի միջոցառմանը նույն ընկերություններն են աշխատում:

Պաղպաղակ վաճառող Եկատերինա Սաֆրոնովան, ումից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ էր գնել МАКС-ի ավիասրահում, «Կենտրոնական հեռուստաալիքի» եթերի НТВ ծրագրի եթերի ժամանակ բացատրել է, թե իչպես է ստացվել, ինչու է հենց ինքը նախագահին պաղպաղակ վաճառել։

«Մեր ընկերությունը արդեն երրորդ տարին է, որ աշխատում է MAKS-ում, զբաղվում է առևտրի և սննդի կազմակերպմամբ, և ես և իմ թիմը նույնպես այնտեղ ենք արդեն 3 տարի: Դա հենց այդպես էլ համընկավ»,- ասել է աղջիկը։ Սաֆրոնովան նկատել է, որ իրականում նա «ոչ թե հասարակ վաճառող է», այլ սննդի մենեջեր։

Սաֆրոնովայի խոսքով՝ Պուտինի ներկայությամբ նա հուզվել և ամաչել է, բայց միևնույն ժամանակ չի ցանկացել նրանից ինչ-որ բան խնդրել, քանի որ սովոր է ինքնուրույն հասնել ամեն բանի։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...