Օգոստոսի լույս 5-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն Է դարձել ամռան սկզբից ի վեր:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակցուհի Ելենա Վոլոսյուկը: Նրա խոսքով՝ գիշերային ժամերին քաղաքում ջերմաստիճանը նվազել Է մինչեւ պլյուս 6,7 աստիճան: Ընդ որում, Մոսկվայի արեւելքում ցրտել Է մինչեւ պլյուս 1,9 աստիճան: Երկուշաբթի ցերեկը ՌԴ մայրաքաղաքում կդիտվի անոմալ ցուրտ եղանակ, նշել Է Վոլոսյուկը:

«Ջերմաստիճանային ռեժիմը 8-10 աստիճանով ցածր կլինի նորմայից… Ջերմաստիճանն անոմալ ցածր Է: Նման տեւական ցուրտ չի եղել գործիքային դիտարկումների ողջ ժամանակշրջանում»,- ճշտել Է նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...