Cuyc

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 346 քաղաքացու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպան հարթակը:

Օգոստոսի 3-ին վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի  օրենսդիր մարմնի ընտրություններին: Ոստիկանությունը կոչ է արել Մոսկվայի կենտրոնում  հավաքվածներին ցրվել, իսկ ովքեր չեն ենթարկվում իրավապահ մարմինների պահանջներին, բերման են ենթարկում բաժին:

Մասնավորապես` Պուշկինսկի հրապարակում ոստիկանները բարձրախոսով կոչ են արել ակցիայի մասնակիցներին չխախտել հասարակական կարգը և այլ քաղաքացիների տեղաշարժվելու իրավունքը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...