Բրուտալ մոտոցիկլիստները՝ զոմբի՞, թե՝ տղամարդու կերպար

- in Հրապարակ

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ անլուրջ զարգացումները նոր ձևաչափեր են ընդունում և՝ հետաքրքիր: Ասենք՝ իբրև թե սոցիալական թիմ կազմողներն ուզում են ճանապարհորդել Հայաստանի մայրուղիներում ու հայտնվում է Նարեկ Մալյանն, ով հիշեցնենք ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի օգնականն էր, ու ահա և ձևաչափն՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

Սակայն այս ամենում ի՞նչն է ամենահետաքրքիրը: Այն, որ հավաքված այսանգամվա սոցիալական խումբը մոտոցիկլիստներն են ու նրանց հետ Նարեկ Մալյանն, ում շեֆ՝ Վովա գասպարյանը ժամանակին արտահայտվում էր, թե էդ զոմբի մոտոցիկլիստներին, որ ղռռում են Երևանի փողոցներում, սսկցնելու ենք: Այն ժամանակ Նարեկ Մալյանին քվոտա տրվե՞ց դրանց հավաքելու Վովայի թևի տակ, թե՝ նա սսկացրեց, իսկ հիմա, երբ ազատություն է, զոմբիները չեն տարբերում ով ով է ու միանում են ում ասես, որտեղ ասես, ով կասի, դավայ, երթ անենք, կանգնացնող չի լինի:

Մի բան էլ անունը դնում են՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ու որակավորում հայ տղամարդու կերպարի մարմնավորում: Այդ երբվանի՞ց է բրուտալ, գլխաշորով, ծխախոտը բերանին, աղջկերքին մեջքին խփած, անթրաշ, բերան ու քիթ սև լաթով կապած տղամարդու կերպարը, թեկուզ 21-րդ դարում դարձել հայ տղամարդունը:

Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը «Dark Ravens» մոտոակումբի հետ համատեղ օգոստոսի 17-18-ին իրականացնելու է մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Բոլոր քաղաքներում բաժանվելու են իրազեկման թռուցիկներ:

Տեսնես ո՞վ է ֆինանսավորում երկօրյա այս անդեմ երթը, գուցե Վովա Գասպարյա՞նը, որովհետև ոչ մի ոստիկան առայժմ չի հետևում երթին: Թեև՝ մոտո քշողների համար ի՞նչ տարբերություն, կարևորն իրանց տելեվիզրով ցույց են տալիս:

Այդպիսի էլի զոմբիներ կան նախկին մանկլավիկների տեսքով …