Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հորդորել է իր կնոջ՝ Սառայի գործողությունները, որը «Բորիսպոլ» օդանավակայանում նրանց դիմավորելու ժամանակ գետնին է նետել կարավայի կտորը, որպես անհարգալից վերաբերմունք չհամարել Ուկրաինայի հանդեպ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է, որ Սառան պատրաստվել է այցին և Ուկրաինայի դրոշի երանգներով հատուկ հագուստ է ընտրել իրադարձության համար: Ինքնաթիռի տրապից նա իջել է դեղին վերարկուով, նույն գույնի տաբատով և երկնագույն վերնաշապիկով:

Նեթանյահուն հեգնանքով նշել է, որ եթե չլիներ «հացի հետ կապված միջադեպը», ապա իսրայելական լրատվամիջոցները ուշադրություն չէին դարձնի այցին, որը նա «պատմական» է անվանել:

«Կարծես մենք ուշադրություն գրավելու միջոց ենք գտել: Կշարունակենք»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...