Նիկոլ Փաշինյանի կոչը

- in Հասարակություն

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման նպատակով օգոստոսի 10-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնացել է Գյումրիում:

Երեկոյան մի քանի սրճարան այցելելուց հետո, վարչապետը գիշերել է Գյումրու հուրանոցներից մեկում, իսկ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան՝ եղել Գյումրու թանգարաններում: Իր այցը Գյումրի վարչապետը ներկայացնում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում» խորագրով՝ կոչ անելով բոլորին ընտանիքներով գալ ու տեսնել Գյումրին:

Նիկոլ Փաշինյանը զբոսնել է Գյումրու կենտրոնական փողոցներով, լուսանկարվել բնակիչների հետ: ՀՀ վարչապետը բիզնեսմեններին առաջարկեց Գյումրիում ազատ տարածքներ գնել, շինարարություն սկսել, որպեսզի Գյումրին դառնա զբոսաշրջության կենտրոն: «Գյումրիում հարստություններ կան, որոնք պետք է զարգացնել», նշեց վարչապետը:

Այս այցն անձնական է և, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու իր կինը Գյումրիում են կնոջ հարազատներից մեկի հարսանիքին մասնակցելու նպատակով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԱՆ