Նոր սահմանափակում ԵՏՄ-ում

- in Կեղտոտ լվացք
ETM

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշել է, որ ԵՏՄ մաքսային սահմանը հատելիս 100 հազար դոլարից ավելի գումարի առկայության դեպքում պետք է հիմնավորել դրա ծագումը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

Մաքսային ձևակերպման ժամանակ պարտադիր է լինելու ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեն այդ գումարի ծագումը: ԵՏՄ Մաքսային օրենսգրքի գործող տարբերակով պարտադիր է հայտարարգրել միայն 10 հազար դոլարից ավելի գումարի առկայությունը:

Առայժմ անհայտ է, սակայն, թե որ փաստաթղթերն են ընդունելի լինելու գումարի ծագումը հաստատելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...