ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 9-ին:

«Նա կհրավիրվի Սպիտակ տուն: Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը: Նա արդեն հրավիրվել է Սպիտակ տուն, և նա ցանկանում է գալ:

Եվ ես կարծում եմ, որ նա կգա»,- հայտարարել է Թրամփը:

«Նա [Զելենսկին] շատ խելամիտ տղա է … Կարծում եմ, որ նա կժամանի [ԱՄՆ մայրաքաղաք] շատ շուտով»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ, նա նաև վստահություն է հայտնել, որ Զելենսկին իսկապես մտադիր է միջոցներ ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ համաձայնության գալ այդ հարցի շուրջ: «Կարծում եմ, նա գործարք կկնքի նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հոլիվուդը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Ազատական Հոլիվուդը վերին աստիճանի ռասիստական է, որը չարություն և ատելություն է պարունակում»,-հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ Հոլիվուդում բնակվող մարդիկ իրենց վերնախավ են համարում, սակայն իրականում դա այդպես չէ։ Իրական վերնախավը հակադրվում է Հոլիվուդին։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ վարձույթներում հայտնված ֆիլմերը ստեղծվում են քաոս սերմանելու համար։ Դրանց ստեղծողները դաժան տեսարաններ են նկարահանում, իսկ հետո փորձում մեղադրել մյուսներին։

«Նրանք իսկական ռասիստներ են և շատ վնասակար են մեր երկրի համար»,- ընդգծել է նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...