Ո՞վ է հրամայել 2008-ի մարտի 1-ին կրակ բացել ցուցարարների ուղղությամբ․ BBC-ի անդրադարձը – Լուսանկարներ

BBC-ն հասանելիություն է ստացել Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի հետաքննության փաստաթղթերին՝ 2008-ի մարտի 1-ի, երբ Երևանում բողոքի ցույցերի ժամանակ 10 մարդ է զոհվել։

Հետաքննությունը համարում է, որ ցուցարարներին գնդակահարելու հրաման է տվել գեներալ մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։

Портрет генерала Карапетяна (Огановского).

Բացի այդ, քննչական փաստաթղթերում խոսվում է նաև երկու նախկին նախագահի և երկու ազդեցիկ գործարար պատգամավորի մասին։

Искаженное гневом лицо

2008-ի փետրվար-մարտի իրադարձությունների նոր հետաքննություն է ընկած ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործընթացների հիմքում։

Горящий автомобиль на улице Ервана после столкновений 1 марта 2008 года

Բացի քաղաքական նշանակությունից, հետաքննության ավարտին են սպասում նաև զոհերի հարազատները։

Войска на площади Республики в Ереване в марте 2008 года

Գործի նյութերից պարզ է դառնում, որ, ըստ քննիչների՝ ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել Ղարաբաղից բերված ուժայինները, որոնց հրամանատարը գեներալ Սամվել Կարապետյանն է (գործով անցնում է որպես վկա)։ Բացի այդ, ջոկատը տեղակայված է եղել Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Հետաքննությունը պնդում է․ ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

 

Քննիչները նաև ստուգում են ազդեցիկ գործարարներ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել Երևան ժամանած ուժայիններին։ Վերջինները հերքում են այդ պնդումները։

 

2008-ի իրադարձությունների նոր հետաքննությունը սկսվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, որն իշխանության եկավ բողոքի ցույցերի արդյունքում։

Родственники погибшего 1-го марта демонстранта с его портретом

 

После столкновений 1 марта на улицы Еревана были введены войска