Որքան է Հայաստանի պարտքը Ռուսաստանին

- in Տնտեսական
Russia

Ռուսական rbc.ru-ն ծավալուն ուսումնասիրություն է հրապարակել այլ երկրների՝ Ռուսաստանին ունեցած պետական պարտքի վերաբերյալ:

Կայքը նշում է, որ Ռուսաստանի կառավարությունը սովորաբար գաղտնի է պահում այլ երկրների ունեցած պարտքի վերաբերյալ տվյալները: Բաց աղբյուրներից հավաքած տեղեկատվության հիման վրա՝ այլ երկրները Ռուսաստանին ընդհանուր պարտք են 39.4 միլիարդ դոլար:

Ռուսաստանին ամենամեծ պարտքն ունի Բելառուսը՝ 7.55 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում Ուկրաինան է 3.7 միլիարդ դոլարով, իսկ երրորդ Վենեսուելան է 3.5 միլիարդ դոլարով:

Հայաստանը Ռուսաստանին պարտք է 300 միլիոն դոլար:

ՌԲԿ-ն նշում է, որ պետական վարկերի ծրագրի ոչ թափանցիկությունը պայմանավորված է նրանով, որ այդ վարկերի մեծ մասն առևտրայինից բացի նաև քաղաքական բնույթ են կրում, իսկ շատ վարկեր տրամադրվում են ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում: Մոսկվան, օրինակ, վարկ է տվել Հայաստանին, Վենեսուելային, Հնդկաստանին, Ինդոնեզիային ռուսական սպառազինություն գնելու համար: