Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը զրուցում է ջերմուկցիների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ջերմուկ:

ՀՀ վարչապետը կարճ զրույց ունեցավ Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիների հետ, ովքեր դեմ են Ամուլսարի հանքավայրի շահագործմանը:

Ջերմուկի բնակիչներից մեկը վստահեցրեց, որ հավաքն ինքնաբուխ է, որևէ ուղղորդում չկա: Նիկոլ Փաշինյանը խոստացավ այցի վերջում կրկին հանդիպել նրանց:

Ջերմուկի կենտրոնում հավաքված քաղաքացիները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Ջերմուկի քաղաքապետարան:

Վարչապետը շարունակում է շրջել քաղաքում և զրուցել բնակիչների հետ: