Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Փառք հայ զինվորին

- in Հրապարակ
Zinvor

ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։

Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում էլ Հովհաննիսյանը նշել է, որ ՊՆ-ն շահագրգռված չէ, որ տարածքների փոփոխության մասին լուրերը բարձրաձայնենք տեղով, չափով:

Տավուշի մարզում գտնվող Չինարի գյուղն այլևս չի կարող ռմբակոծվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,- գրել է Միրզոյանը: