Պարով Ստելար խումբը համերգ կտա Հրազդան մարզադաշտում

- in Մշակույթ
Erazhshtutyun

2019 թ Նոյեմբերի 8 ին Երեւանի Հրազդան մարզադաշտում համերգով հանդես կգա աշխարհահռչակ Պարով Ստելար խումբը։

 http://JazzBluesNews.comՀամերգի կազմակերպիչներն են Մշակութային Տուրիզմի Զարգացման  Միջազգային Ասոցիացիան եւ «Իմ Քայլը» Հիմնադրամը։ Համերգը տեղի է ունենալու Սիլք Նոութ Փառատոնի շրջանակում։

«Ինչպես եւ խոստացել էինք, փառատոնը իսկական երաժշտական տոն է բերում Հայաստան՝ չսահմանափակվելով ընդամենը մեկ համերգով։ Ջեմիռոքուայ խմբի համերգից ընդամենը երկու օր անց՝ նոյեմբերի 8-ին Հրազդան մարզադաշտը կրկին կթնդա՝ այս անգամ աշխարհահռչակ Պարով Ստելար բենդի ռիթմերի ներքո։ Մեր գլխավոր նպատակն է զարգացնել մշակութային տուրիզմը Հայաստանում, մեր երկիրը զբոսաշրջիկներին ներկայացնելով մեկ այլ՝ մշակութային անկյունից»,- նշեցին մշակութային տուրիզմի զարգացման հիմնադրամից։

Համերգի ընթացքում կհնչեն խմբի հին ու նոր հիթերը։

Մանրամասն տեղեկատվություն հաղորդելու ինչպես նաեւ կայանալիք համերգների վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին պատասխանելու նպատակով կազմակերպիչները մոտ օրերս կհրավիրեն մամուլի ասուլիս։

Պարով Ստելարը և Պարով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը: Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են:

Պարով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցումառաջացրեց հենց առաջին Kiss kiss մինիալբոմի և 2004 թվականին Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը և երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ:

Դրան հաջորդեցին Seven and Storm (2005), Shine (2007), Coco (2009), The Princess (2012), The Invisible Girl (Parov Stelar Trio, 2013), The Art of Sampling (2013), թիվ 1 ճանաչված The Demon Diaries (2015), Live @ Pukkelpop (2016), թիվ մեկճանաչված The Burning Spider (2017) ալբոմները և ավելի քան 20 մինի ալբոմներ, որոնցով արտիստը ամրապնդեց ու բարելավեց իրկարգավիճակը՝ դառնալով երկրպագուների հսկայական համայնքի սիրելին: Պարով Ստելարը մեծ պահանջարկ ունի համագործակցությունների և ռեմիքսների իրականացման ոլորտում: Նա աշխատել է Թոնի Բենեթի և Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի, Մարվի Գեյի, Բրայան Ֆերիի, Klingande-ի և բազում այլ արտիստների հետ:

8 Amadeus Austrian Music Awards հաղթող է (դրանցից 5-ը՝ լավագույն էլեկտրոնային/պարային, 2-ը՝ լավագույն կենդանի կատարում և 1-ը՝ լավագույն ալբոմ անվանակարգերում), ստացել է 4 ոսկե և մեկ կրկնակի պլատինե մրցանակներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...